ՀՀ ԿԲ. ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար կապիտալ՝ սպասարկելու իր պարտավորությունները

28.02.2022 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) տեղեկացնում է, որ ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները եւ գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների:

«Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
 
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն եւ կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաեւ ԿԲ-ի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»,- ասված է ԿԲ տարածած հայտարարության մեջ:

Փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում»,- ասված է ՀՀ ԿԲ հայտարարության մեջ։
Դիտում՝ 12138

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW