ՊԵԿ-ը կատարելագործում է մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը

22.02.2022 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՎԶԵԲ #էլեկտրոնային համակարգ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) մեկնարկել են մաքսային գործընթացներն ամբողջությամբ թվայնացմանը միտված բարեփոխումները: Մասնավորապես՝ կատարելագործվում է մաքսային հայտարարագրերի ներկայացման եւ ներքին աշխատանքների կազմակերպման էլեկտրոնային համակարգը, որի գործարկումը նախատեսվում է 2022 թ. երկրորդ կեսին:

Մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով ՊԵԿ–ը համագործակցում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ։ Արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ վերոնշյալ էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով, որը տեղադրված է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում:

Փոփոխությունների արդյունքում մաքսային հայտարարագրերը կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում բացառվելու է հայտարարագրերի ներկայացման եւ վերլուծության ընթացքում մաքսային մարմին-տնտեսվարող կապը:

Էլեկտրոնային հայտարարագրերի հետ կապված հետագա բոլոր ճշտումները եւ հետադարձ կապը եւս կիրականացվեն առցանց եղանակով, կվերացվի մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը:
Դիտում՝ 2056

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW