Ներկրողները եւ իշխանությունը տարբեր գնահատականներ են տալիս Հայաստանում վառելիքի հնարավոր ճգնաժամին

22.08.2008 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի եւ Վրաստանի նավահանգստների միջեւ երկարատեւ ##երկաթուղային հաղորդակցության դադարի հետեւանքով Հայաստանում կարող է ի հայտ գալ վառելիքի սուր ճգնաժամ, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին այսօր հայտնել է “ՄԻԿԱ” կորպորացիայի գործադիր տնօրեն Էդմոնդ Ասիրյանը: Միաժամանակ, ըստ Ասիրյանի, վառելիքի թանկացում երկում չի սպասվում:

Հայաստանի վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հերքել է վառելանյութի ճգնաժամի հնարավորությունը, նշելով, որ Հայաստանն ունի վառելիքի անհրաժեշտ պաշարներ:

Այսօր տրասպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը հայտնել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին, որ ներկայումս Վրաստանի տարածքում է գտնվում Հայաստանի համար նախատեսված վառելիքի 10 վագոն: Բացի այդ, Բաթումիում պահեստավորված է 1600 տոննա բենզին, որը եւս պետք է տեղափոխվի Հայաստան:

Դիտում՝ 5883

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW