Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է թռչնամսի շուկայի վերաբերյալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ արված ուսումնասիրությունը:Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝- «Հավի միս» ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան: Ոլորտում գործող ընկերությունների միջեւ առկա է էական մրցակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ ե՛ւ ներմուծողների, ե՛ւ արտադրողների շրջանում առկա են առաջատար ընկերություններ: - 2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը՝ 68%-ից կազմելով 37%: - Ավելացել է նաեւ հավի մսի իրացման առաջնային շուկայում գործունեություն ծավալողների թիվը՝ 2018 թվականին՝ 60 տնտեսավարող, 2020 թվականին՝ 66: - 2015-2020թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ, այնուամենայնիվ հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռեւս ցածր է՝ 30%: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել թռչնամսի տեղական արտադրության զարգացման եւ ընդլայնման համար, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել են թռչնամսի սպառման ծավալները, եւ հիմքեր կան կանխատեսելու, որ արդեն 2030 թվականին աշխարհում մսի արտադրության եւ իրացման ծավալների մեջ թռչնի միսը կկազմի սպիտակուցի պարունակությամբ մսի ընդհանուր ծավալի 41%-ը:Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով: Tweet Դիտում՝ 2158