Մեկնարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը

08.02.2022 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար»
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ-ի աջակցությամբ եւ Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ մեկնարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը:

Գործարարության աջակցման գրասենյակում նշել են, որ ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել Հայաստանի ՓՄՁ-ների մրցունակությունը՝ բացահայտելով ավելի կանաչ աճի հնարավորությունները եւ ավելի լավ կառավարել բնապահպանական ռիսկերը՝ աջակցելով Հայաստանի բնական կապիտալի եւ շրջակա միջավայրի պահպանմանը:

Հայաստանում կանաչ տնտեսությունը համարվում է աճի նոր շարժիչ։ ՀՀ կառավարությունը եւս  ձգտում է ապահովել, որ տնտեսությունը համապատասխանի բնապահպանական չափանիշներին, որպեսզի մնա կայուն, ճկուն եւ ապահով:

Այս համատեքստում Գործարարության աջակցման գրասենյակը կանոնակարգում է ծրագիրը` ներգրավելով  փորձագետների թիմ՝ Հայաստանում ՓՄՁ-ների համար գործողությունների ծրագիր մշակելու համար, թե ինչպես օգնել պահպանել Հայաստանի բնական կապիտալը եւ բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը՝ աջակցելով շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին, ցուցադրելով եւ բացելով ավելի կանաչ աճի հնարավորությունները եւ շրջակա միջավայրի վրա ռիսկերն ու ազդեցությունները ավելի լավ կառավարելու մեխանիզմների ստեղծմամբ՝ այդպիսով Հայաստանի ՓՄՁ-ները դարձնելով ավելի մրցունակ:

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020-2024 թվականների ՓՄՁ զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրի 2.1.6 գործողությունը պահանջում է ՓՄՁ-ների կողմից օգտագործվող կանաչ տեխնոլոգիաների աջակցության գործիքների քարտեզագրում եւ խթանում: Կառավարությունում երկու շահագրգիռ մարմինները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ շրջակա միջավայրի նախարարություններն են:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կանաչ աճի հնարավոր մեխանիզմների եւ սկզբունքների վերաբերյալ հետազոտություն, ներառյալ գենդերային հավասարության սկզբունքի կիրառմամբ, որը կարող է ներառվել Հայաստանում ՓՄՁ-ների կողմից իրականացվող բիզնես գործունեության մեջ: Նախատեսվում է նաեւ իրականացնել Հայաստանում ՓՄՁ-ներում կանաչ տնտեսության սկզբունքների ինտեգրման հիմնախնդիրների մանրակրկիտ վերլուծություն: Նախատեսվում են նաեւ առաջարկություններ ճանապարհային քարտեզի վերաբերյալ, թե ինչպես իրականացնել կանաչ աճի մեխանիզմների եւ սկզբունքների ինտեգրումը եւ կանաչ ֆինանսների հասանելիությունը Հայաստանում ՓՄՁ-ների շրջանում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է.

- Բացահայտել եւ քարտեզագրել Հայաստանի ՓՄՁ-ների համար գոյություն ունեցող կանաչ ֆինանսավորման գործիքները:

- Հայաստանի ՓՄՁ-ների կանաչ աճի ինտեգրման համար ճանապարհային քարտեզ եւ գործողությունների պլանի մշակում, ներառյալ գենդերային հավասարության ապահովմանն ուղղված քայլերը:

- Հայաստանի ՓՄՁ-ների համար առաջարկությունների ներդրում` իրենց բիզնես գործունեության մեջ կանաչ աճի մեխանիզմների կառուցվածքային ինտեգրման վերաբերյալ:

- Հայաստանի յուրաքանչյուր մարզում դասընթացների անցկացում, որոնք ունեն աճի ամենաբարձր հնարավորությունները, եթե կանաչ աճի մեխանիզմները ինտեգրվեն իրենց բիզնես գործունեության մեջ:

«Ծրագրի ազդեցությունը չափելի կդառնա Հայաստանում ՓՄՁ-ների համար գործողությունների ծրագիր մշակմամբ, որն ուղղված կլինի բացահայտելու եւ բացելու ավելի կանաչ աճի հնարավորությունները՝ կլիմայի հետ կապված ռիսկերի ավելի լավ կառավարման, կանաչ անցումային հնարավորությունների եւ կանաչ ֆինանսավորման ներդրման միջոցով: Ընդհանուր առմամբ, ծրագիրը կնպաստի Հայաստանի ՓՄՁ-ների իրազեկվածության բարձրացմանը կանաչ անցման ռիսկերի եւ հնարավորությունների մասին եւ կներառի կանաչ տնտեսական անցումը պետական քաղաքականության ավելի լայն օրակարգում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 6204
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW