Ինեկոբանկը հանդես է եկել տեղեկացմամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.«Հարգելի հաճախորդներ,Հայցում ենք ձեր ներողամտությունը Ինեկոբանկի սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկման եւ Արմենինան Քարդ պրոցեսինգային կենտրոնից Բանկի քարտերի տեղափոխման ընթացքում պատճառած անհարմարությունների համար:Հայտնում ենք, որ տեխնիկական աշխատանքների գերակշիռ մասն ավարտված է, եւ արդեն լիարժեք հասանելի են հետեւյալ գործարքները՝• ՀՀ-ում եւ արտասահմանում Ինեկոբանկի քարտերով բանկոմատներից կանխիկացումը եւ վճարումներն առեւտրի եւ սպասարկման կետում• Ինեկոբանկի քարտերին կատարվող մուտքային փոխանցումները (բացառությամբ արտերկրից MasterCard քարտերին կատարվող փոխանցումների)• Ինեկոբանկի Visa քարտերով ՀՀ եւ արտերկրի ինտերնետային խանութներում վճարումները• Ինեկոբանկի MasterCard քարտերով արտերկրի ինտերնետային խանութներում վճարումները (բացառությամբ կցված քարտերի)• Visa Digital քարտերի պատվիրումը եւ ակտիվացումը հաշված րոպեների ընթացքում InecoMobile/InecoOnline համակարգերով, ընդ որում կարող եք անվճար պատվիրել յուրաքանչյուր արժույթով մինչեւ 2 քարտ*• Ինեկոբանկի մասնաճյուղերի վճարային եւ կանխիկի ընդունման տերմինալներում քարտային գործարքները• Նոր պատվիրված քարտերի ակտիվացումը եւ գործող քարտերի PIN կոդի փոփոխությունը Ինեկոբանկի բանկոմատներով• Նոր քարտերի թողարկումըԴեռեւս ժամանակավորապես անհասանելի են՝• ArCa եւ MasterCard քարտերով վճարումները ՀՀ ինտերնետ-խանութներում• MasterCard քարտերով Apple Pay վճարումները, արտերկրից MasterCard քարտերին կատարվող փոխանցումները ու ոչ հայկական ինտերնետային խանութներում (օրինակ Netflix, Apple iTunes) կցված քարտերով կատարվող վճարումները• InecoMobile/InecoOnline համակարգերով «Փոխանցում քարտին» (քարտի համարով այլ բանկի քարտերին) ծառայությունը։ Մինչեւ ծառայության վերականգնումը խնդրում ենք օգտվել գումարը բանկային հաշվին փոխանցելու հնարավորությունից:*MasterCard քարտերի հետ կապված ժամանակավոր խնդիրները հաշվի առնելով՝ առաջարկում ենք հաշված րոպեների ընթացքում անվճար պատվիրել Visa Digital քարտ եւ կատարել անհրաժեշտ առցանց գործարքները:Պրոցեսինագային կենտրոնի ներդրման վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ եւ առավել հաճախ հնչող հարցերի պատասխաններ կարող եք գտնել այստեղ։Աշխատանքները շարունակվում են` հնարավորինս արագ բոլոր ծառայությունների հասանելիությունը վերականգնելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հաճախորդներին եւ գործընկերներին այս մեծ անցումը միասին կատարելու եւ համբերություն ցուցաբերելու համար»: Tweet Դիտում՝ 4875