Էստոնական Bolt տաքսի ծառայությունը $711 միլիոն է ներգրավել
11.01.2022 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.eu-startups.com/

«Քաղաքները գնալով ավելի շատ են ձգտում անձնական ավտոմեքենաներից անցնել տաքսիների եւ համատեղ շարժունակության (shared mobility) այլ տարբերակների, ներառյալ՝ էլեկտրական ինքնագլդորները եւ քարշերինգը»,- CNBC-ին ասել է Bolt-ի գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Մարկուս Ուիլիգը:
2013 թվականին հիմնադրված Bolt-ը դարձել է Uber-ի մրցակիցը Եվրոպայում՝ մարտահրավեր նետելով տաքսիների ամերիկյան հսկային այնպիսի առանցքային շուկաներում, ինչպիսիք են Լոնդոնը եւ Փարիզը: Այդ ժամանակից ի վեր ծառայությունը գործարկել է բիզնեսի մի քանի այլ ուղղություններ, այդ թվում՝ ռեստորաններից եւ խանութներից սննդամթերքի առաքում ու էլեկտրական ինքնագլդորների վարձակալություն:
Ըստ Ուիլիգի՝ ներդրողները սկսում են տեսնել «սուպերհավելվածի» արժեքը՝ հայեցակարգ, որը ներառում է մի քանի ծառայություն՝ միավորված մեկ հարթակում: Այս միտումը հատկապես տարածված է Ասիայում: Bolt-ի տվյալներով՝ ընկերությունն ունի 100 միլիոն օգտատեր Եվրոպայի եւ Աֆրիկայի 45 երկրներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: