VisitYerevan.am. նոր հարթակ ու բջջային հավելված՝ զբոսաշրջիկների համար
30.12.2021 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ VisitYerevan.am


Ո՞ւր գնալ, ի՞նչ տեսնել: Ամենակարեւոր այս հարցերի պատասխանի համար մի ամբողջ թիմ գրեթե 1 տարի աշխատել է նախագծի շուրջ:
«Մենք պարբերաբար հրատարակում էինք զբոսաշրջիկների համար տպագրական տարբեր նյութեր՝ քարտեզներ եւ ուղեցույցներ: Սակայն հասկանում ենք, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը մեծ կարեւորություն ունի քաղաքային կառավարման համակարգում: Ուստի ստեղծեցինք հենց այս հարթակը: Աշխատանքների ընթացքում ուսումնասիրեցինք նաեւ զբոսաշրջիկների նախապատվություններն ու ցանկությունները: Ստեղծեցինք նաեւ ինքնատիպ տարբերանշան»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը:
Այստեղ զբոսաշրջիկները հայերեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակով կգտնեն տեղեկություններ՝ քաղաքի պատմության, տեսարժան ու ժամանցի վայրերի, խոհանոցի ու խմիչքների մասին, եւ օգտակար այլ տեղեկություններ ու քարտեզներ:
Կայքի 6 բաժին իր առանձին ենթաբաժիններով հագեցած, պատկերավոր ու հնարավորին մանրամասն զբոսաշրջիկին ծանոթացնում է Երեւան այցելության բոլոր մանրամասներին:
Զբոսնել քաղաքում, այցելել թանգարաններ, թատրոններ ու չկորչել քաղաքում՝ զբոսաշրջիկին կօգնի VisitYerevan-ի բջջային հավելվածը: Սա քաղաքապետարանի թողարկած առաջին բջջային հավելվածն է: Այն աշխատում է Android եւ iOS համակարգերով:
«VisitYerevan-ը կարեւոր հարթակ է, որը կօգնի զարգացնել հատկապես անհատական տուրիզմը դեպի Երեւան: Սա ավելին է, քան կայքը. վիրտուալ ընկեր, ով կհուշի, թե ինչպես կազմակերպել օրն ու ինչով զբաղվել Երեւանում՝ առաջարկելով տուրեր, գնումներ ու հետաքրքիր միջոցառումներ:
Հարթակն ամեն օր թարմացվում ու համալրվում է նոր տեղեկատվությամբ, լուսանկարներով: Առաջիկայում մասնավորի հետ համագործակցությամբ կայքը եւս նորություն կունենա:
VisitYerevan-ը հետագայում կգործարկվի նաեւ մի շարք այլ լեզուներով: Մասնագետները վստահ են՝ հարթակը կնպաստի զբոսաշրջության զարգացմանն ու կընդլայնի զբոսաշրջիկների աշխարհագրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: