Ամերիաբանկն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հաճախորդներին, որոնց հավատարմության եւ վստահության շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները եւ պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական շուկայում։ Բանկն իր անկանխիկ գնումներն ու գործարքները նախընտրող քարտապաններին հնարավորություն է ընձեռում մասնակցելու միանգամից 3 գովազդային վիճակախաղի, շահել 300 նվեր քարտերից եւ ուղեգրերից մեկը։ Ստորեւ բանկի կողմից անցկացվող վիճակախաղերն առավել մանրամասն․ «Ապրիˊր հայերեն»Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին հաղթելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը՝ յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ:Մրցույթի մասնակից կարող են դառնալ Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրն առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Վիճակահանության մասնակցության պայմաններին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ «Ապրիˊր անսահման»Ամերիաբանկի բոլոր այն քարտապանները, ովքեր նախընտրում են օնլայն գնումներ կատարել, հնարավորություն ունեն դառնալու 1.5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 7 արտերկրյա ուղեգրերից մեկի հաղթողը: Վիճակահանության մասնակցության պայմանները պարզ են. Դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը Visa վճարային քարտով արտերկրի օնլայն խանութներում կատարելով նվազագույնը 150,000 դրամ եւ ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարք, հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող «Ապրիˊր անսահման» գովազդային վիճակախաղին։ Ի դեպ, հաղթող մասնակիցներն իրենք կարող են ընտրել, թե որ երկրում են ցանկանում անցկացնել իրենց հանգիստը։ Վիճակահանության մասնակցության պայմաններին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ «Ապրիˊր ժպիտով» Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում, որ բանկի կողմից կազմակերպվող վիճակահանության մասնակիցը դառնան նաեւ նրանք, ովքեր դեռեւս Ամերիաբանկի հաճախորդ չեն: Անհրաժեշտ պայմաններն են, որպեսզի նոր հաճախորդները դեկտեմբերի 9-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում ընդամենը մեկ ժպիտով բացեն սմարթ հաշիվ, պատվիրեն անվճար քարտ եւ դառնան «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցը: Այս վիճակահանության ընթացքում խաղարկվելու են «Վեստա» խանութ-սրահի 60.000 դրամ արժողությամբ 140 հատ նվեր քարտ, 100 հազար դրամ արժողությամբ 2 հատ նվեր քարտ, եւ մեկ հատ նվեր քարտ` 500.000 դրամ արժողությամբ: Վիճակահանության մասնակցության պայմաններին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ի դեպ «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղին մասնակցող հաճախորդների հաղթելու հավանականությունը կրկնապատկվում է, եթե վերջիններս օգտվել են «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավից եւ մարտի 9-ի դրությամբ տվյալ ապառիկ ֆինանսավորումը գործող է: «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:Ամերիաբանկի՝ վիճակահանություններին մասնակցող քարտապանները բանկում նախապես գրանցված հեռախոսահամարին եւ/կամ էլ. փոստի հասցեին կստանան ծանուցում մասնակցության եւ վիճակահանության իրենց հերթական համարի վերաբերյալ:Բոլոր 3 վիճակահանությունները տեղի կունենան 2022 թ. մարտի 20-ին` Երջանկության միջազգային օրվա առիթով։ Հաղթող մասնակիցները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Մանրամասներն՝ այստեղ: Tweet Դիտում՝ 2108