Moderna-ի հետ պայմանագրով Մելբուռնում գործարան կկառուցվի

14.12.2021 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moderna #Ավստրալիա #Սքոթ Մորիսոն
Ավստրալիայի կառավարությունը կներդնի ավելի քան 2 միլիարդ ավստրալիական դոլար ($1.4 միլիարդ)՝ Մելբուռնում (Վիկտորիա նահանգ) դեղագործական գործարան կառուցելու համար:

Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը տեղեկացրել է, որ նոր արտադրությունը կհայտնվի ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերության հետ 10-ամյա պայմանագրի շրջանակում։

«Ավստրալիայում կկառուցվի պետական նոր ձեռնարկություն՝ ապագա համավարակներից եւ սեզոնային հիվանդություններից պաշտպանվելու նպատակով պատվաստանյութեր արտադրելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մելբուռնում նոր բիոտեխնոլոգիական արտադրության գործարկումը Ավստրալիային հնարավորություն կտա դառնալ Հարավային կիսագնդում պատվաստանյութերի ամենամեծ արտադրողը եւ տարածաշրջանի երկրներին թույլ  կտա «պատրաստ լինել ապագա համավարակներին»։



«Այս ներդրումները ոչ միայն կապահովեն Ավստրալիայի տնտեսական բարգավաճումը, այլեւ կպաշտպանեն մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ապահովելով հասանելիություն աշխարհի լավագույն պատվաստանյութերին»,- հայտարարել է Ավստրալիայի վարչապետը։
Դիտում՝ 2923
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW