ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը «ՍԻՍ Նատուրալ»-ում ձեռք է բերել մասնաբաժին
26.11.2021 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /



Ընկերությունը գործում է այնպիսի հայտնի ապրանքանիշերի ներքո, ինչպիսիք են Yan-ը եւ Sis-ը:
«Հայաստանի մասնավոր կապիտալի շուկայի համար աննախադեպ գործարքի շրջանակում հիմնադրամը ձեռք է բերում «ՍԻՍ Նատուրալ»-ի զգալի փոքրամասնային մասնաբաժին՝ նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով: Ներդրումներից ստացված գումարը նախատեսված է կապիտալ ծախսերի ֆինանսավորման եւ շրջանառու կապիտալի սպասարկման համար՝ ընկերության գործունեությունն ընդլայնելու, մրցունակության բարձրացման եւ ֆինանսական հաշվեկշռի օպտիմալացման համար։
Հիմնադրամի մանդատի համաձայն՝ ներդրումը միտված է արժեք ստեղծել ոչ միայն սեփական կապիտալի տրամադրման, այլեւ բնապահպանական ու սոցիալական լավագույն ստանդարտների եւ կորպորատիվ կառավարման ներդրման, ինչպես նաեւ ֆինանսական թափանցիկության բարձրացման միջոցով՝ որպես ընկերության կայուն աճի ռազմավարության կարեւոր բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ակնկալվում է, որ «ՍԻՍ Նատուրալ»-ում կատարվող ներդրումների շնորհիվ կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր: Ծրագիրը կնպաստի նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտին եւ կխթանի երկրի արտահանման ներուժը:
«Սա նշանակալի գործարք է Հայաստանի մասնավոր կապիտալի շուկայի համար, որը ի ցույց է բերում ինստիտուցիոնալ ներդրումային զգալի կարողությունները եւ սկիզբ է հանդիսանում կորպորատիվ կառավարման լավագույն չափանիշների ներդրմանը: Այս գործարքը նաեւ արտացոլում է Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության բարձր ցուցանիշը։ Մենք շատ ոգեւորված ենք «ՍԻՍ Նատուրալ»-ի հետ համագործակցությամբ եւ բիզնեսը զարգացման հաջորդ մակարդակ բարձրացնելու հեռանկարով»,- ասել է Ամբեր Կապիտալ Արմենիայի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը:
«Մեր ընկերությունը երկար տարիներ զարգացել է բնականոն, եւ այժմ ժամանակն է կատարել հաջորդ քայլը՝ համագործակցելով ինստիտուցիոնալ ներդրողի հետ: Հետեւաբար, մենք ուրախ ենք եւ ողջունում ենք նման բարձր համբավ ունեցող նոր բաժնետիրոջը: Հիմնադրամի փորձառությունն ու աջակցությունը մեզ թույլ կտա զարգացնելու բիզնեսը կայուն ձեւով՝ ուշադրությունը կենտրոնացնելով կորպորատիվ կառավարման վրա, ինչը շատ դժվար է իրագործել ՓՄՁ-ների համար՝ միայն ներքին ռեսուրսների օգտագործմամբ: Առաջիկա տարիներին ակնկալում ենք հաջող եւ արդյունավետ համագործակցություն Ամբեր Կապիտալի հետ»,- իր հերթին նշել է «ՍԻՍ Նատուրալ»-ի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: