ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է առաջին բանկային չատ-բոտը WhatsApp եւ Facebook մեսենջերներում
24.11.2021 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /


Ծառայության օգնությամբ բանկի հաճախորդները կարող են կատարել բանկային գործարքներ` անմիջապես իրենց WhatsApp եւ Facebook մեսենջերների միջոցով:
Չատ-բանկ DIRECT-ի մի քանի պարզ քայլերի միջոցով առանց բանկ այցելելու կարելի է դառնալ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ: Դեռեւս հաճախորդ չհանդիսանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները եւ անցնել կենսաչափական նույնականացում՝ սելֆի անելու եւ անձը հաստատող փաստաթուղթը լուսանկարելու միջոցով: Արդյունքում կբացվի բանկային քարտ, որի ֆիզիկական տարբերակը հաճախորդը կարող է ստանալ իր կողմից նախապես ընտրված մասնաճյուղում։
Չատ-բանկ DIRECT ծառայության միջոցով կարելի է նաեւ ստանալ վարկ, արագ դրամական փոխանցում քարտին, ներդնել ավանդ, ինչպես նաեւ ստանալ տեղեկատվություն գործող պրոդուկտների եւ ծառայությունների վերաբերյալ:
Չատ-բանկ DIRECT ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է ավելացնի բանկի (+374) 8000-8787 հեռախոսահամարն իր կոնտակտների ցանկում եւ WhatsApp մեսենջերի միջոցով պահպանված կոնտակտին ուղարկի «Start» բառը կամ անմիջապես անցնի հղումով:
Ծառայությունն ակտիվացնելու մեկ այլ միջոց՝ Facebook մեսենջերում անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով, ապա՝ գրել «Start» բառը կամ պարզապես նամակի տեսքով «Start» բառն ուղարկել բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Ի պատասխան «Start» բառի՝ չատ-բոտ ծառայությունն ակնթարթորեն սկսում է հաղորդակցվել հաճախորդի հետ:
«Մենք շարունակում ենք զարգացնել բանկին եւ հաճախորդներին միմյանց հետ կապող սպասարկման թվային ուղիները: Համոզված ենք, որ Չատ-բանկ DIRECT-ը կօգնի էապես նվազեցնել մեր Կոնտակտային կենտրոնի ծանրաբեռնվածությունը եւ խնայել հաճախորդի՝ պատասխանի սպասելու ժամանակը: Չատ-բոտը նվազագույնի է հասցնում նաեւ մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով հաճախորդներին ավելի արագ եւ անվտանգ սպասարկում»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթեւիկ Բադալյանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: