Եվրամիությունը նախատեսում է ստեղծել բորսայական միասնական տեղեկատվական «ժապավեն», որը թույլ կտա եվրոպական ֆինանսական հարթակների օգտատերերին օպերատիվ տեղեկատվություն ստանալ դրանց վրա կատարված գործարքների վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը։«Շուկայական տեղեկատվության բոլոր աղբյուրները պետք է տվյալների ագրեգատորներին հասանելիություն ապահովեն առանցքային ստանդարտացված շուկայական տեղեկատվությանը»,- ասված է Եվրահանձնաժողովի փաստաթղթի նախագծում։Նշվում է, որ տեղեկատվական նոր պրոդուկտի ստեղծումը կօգնի Եվրամիությանն ավելի լավ մրցակցել Լոնդոնի եւ Նյու Յորքի հետ, որտեղ տեղակայված են աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաները: Reuters-ը հավելում է, որ բորսաները պետք է տվյալներ փոխանցեն տարբեր տեսակի ակտիվների վերաբերյալ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ածանցյալ գործիքներ եւ այլն:Բաժանորդագրությունը կլինի վճարովի, ընդ որում խոշոր խաղացողները ստիպված կլինեն վճարել ավելի մեծ գումար։ Ըստ Եվրահանձնաժողովի մտահաղացման՝ դա կօգնի հեշտացնել շուկայական տեղեկատվության հասանելիությունը փոքր ներդրողների համար, ովքեր չեն կարող մեծ գումարներ ծախսել այն ձեռք բերելու համար։Ներկայումս նմանատիպ տեղեկատվական գործիքներ օգտագործվում են Միացյալ Նահանգների մի շարք բորսաներում: Tweet Դիտում՝ 4309