ՀայՓոստը սկսել է խոշոր ավիափոխադրողեր՝ «Էյր Ֆրանս»-ի եւ «Լուֆթհանզա»-ի հետ համագործակցություն, որը հնարավորություն է տվել ավելացնել առաքման ուղղությունները գրեթե երկու անգամ: Ինչպես նշել են ընկերությունում, հասանելի 67 ուղղությունների փոխարեն ՀայՓոստի հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ եւ փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր:Խոշոր ավիափոխադրողների հետ նոր համագործակցությունով նաեւ արագացել է փոստփոխանակման գործընթացը: Օրինակ՝ դեպի Միացյալ Նահանգներ ուղարկվող առաքանիների առաքման առավելագույն տեւողությունը նվազել է մոտ 5 անգամ, իսկ դեպի եվրոպական երկրներ առաքվող առաքանիների ժամկետները նվազել են շուրջ 30%-ով:«Մենք մշտապես համագործակցության նոր հորիզոններ ենք ստեղծում, որոնք թույլ են տալիս ավելի բարելավել ծառայությունները եւ աշխարհը դարձնել ավելի մոտ եւ հասանելի: ՀայՓոստի հաճախորդներն այժմ դեպի 124 երկիր կարող են ծանրոցներ ուղարկել իրենց հարազատներին, բարեկամներին եւ ստանալ դրանք էլ ավելի արագ»,- նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:«Համագործակցության համար շնորհակալ ենք «Էյր Ֆրանս» եւ «Լուֆթհանզա» խոշոր ավիափոխադրողների մեր գործընկերներին: Նրանց պատրաստակամության շնորհիվ մենք կարողացանք գրեթե երկու անգամ ավելացնել առաքման ուղղությունները: Այժմ մեր հաճախորդները կարող են առաքանիներ ուղարկել ավելի հեռավոր երկրներ»,- իր հերթին ասել է ՀայՓոստի Միջազգային փոստի բաժնի ղեկավար Յուրի Հայրապետյանը: Tweet Դիտում՝ 2092