Վայոց ձորի Զառիթափ համայնքի Սարավան գյուղում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան կկառուցվի: Ներդրումային ծրագրի իրականացման եւ կայանի կառուցման սարքավորումների ներմուծման համար կառավարությունն այսօրվա նիստում մաքսատուրքից ազատելու արտոնություն է տվել «Արեգ էներգիա» ՍՊԸ-ին: 04.11.2021 | 15:53 Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում արեւային կայան կկառուցվի Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին։ Կայանի կառուցման, փորձարկման եւ գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 2.2 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 288 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական եւ նախագծային աշխատանքներ՝ 460 մլն դրամ։Ներդրումների մոտ 89%-ն արդեն իսկ կատարված է, այդ թվում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն եւ նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 7.2 մլն դրամ: Tweet Դիտում՝ 2543