Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում արեւային կայան կկառուցվի

04.11.2021 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աստղաձոր #արեւային կայան
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան կկառուցվի:

Կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «Ա-Ս էներջի» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում համապատասխան սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ:

Կայանի կառուցման, փորձարկման եւ գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.65 մլրդ դրամ։ Ներդրումների մոտ 80%-ն արդեն իսկ կատարված է, ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն եւ նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 4 աշխատատեղ՝ 250 000 դրամ աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 312.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 30.6 մլն դրամ:

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Դիտում՝ 2818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW