Չինաստանում էներգետիկ ճգնաժամը կարող է հանգեցնել տարբեր ապրանքների գլոբալ դեֆիցիտի՝ մատակարարման համաշխարհային շղթաների խաթարման պատճառով։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել բրիտանական The Times թերթը՝ նշելով, որ Չինաստանում վերջին շաբաթների ընթացքում շատ գործարաններ ստիպված են եղել մասամբ դադարեցնել իրենց աշխատանքը։Պարբերականի տվյալներով՝ ածխի դեֆիցիտի պատճառով իշխանությունների կողմից ներդրված էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների հետեւանքով չինական մոտ 20 նահանգներ, տասնյակ հազարավոր ձեռնարկություններ անցել են երկօրյա աշխատանքային շաբաթվա կամ ընդհանրապես դադարեցրել իրենց գործունեությունը։ Հեռանկարում դա կանդրադառնա ապրանքների մատակարարման շղթաների վրա, ինչպես նաեւ կհանգեցնի շուկայում անբավարար առաջարկի եւ հետագայում ապրանքների գների բարձրացմանը:Հոլանդական ING բանկի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Չինաստանից ապրանքների մատակարարումների խափանումները կարող են շարունակվել 2022 թվականին: Միաժամանակ, ինչպես ընդգծում են բրիտանական Entertainer ընկերության մասնագետները, ապրանքների գների աճը կարող է հասնել 10-12%-ի։Սեպտեմբերին Չինաստանի մոտ 20 նահանգներ եւ շրջաններ տարբեր սահմանափակումներ են մտցրել էլեկտրաէներգիայի սպառման համար՝ ածխի դեֆիցիտի եւ էներգահամակարգի ծանրաբեռնվածության պատճառով։ Էլեկտրաէներգիայի պակասի պատճառով երեք նահանգներ սահմանափակումներ են մտցրել ոչ միայն արդյունաբերության, այլեւ տնային տնտեսությունների համար։ Երկրի արեւելքում եւ հարավում էներգատար ձեռնարկություններին հանձնարարվել է չօգտագործել ամբողջ հզորությունը կամ դադարեցնել գործունեությունը:Չինաստանի լրատվամիջոցները նշում են, որ ածխի դեֆիցիտի հիմնական պատճառը դրա թանկացումն ու ազգային բնապահպանական չափանիշների խստացումն է, ինչպես նաեւ ներմուծման մատակարարումների ընդհատումները։ Tweet Դիտում՝ 4918