Թվային ռուբլու ներդրման պատճառով ռուսաստանյան բանկերը կհայտնվեն իրացվելիության արտահոսքի առջեւ. մինչեւ 2024 թվականի ավարտը բանկերից 9 տրիլիոն ռուբլի կարող է հոսել դեպի փողի նոր ձեւ։«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսմամբ են հանդես եկել ՌԴ Մակրոտնտեսական վերլուծության եւ կարճաժամկետ կանխատեսման կենտրոնի փորձագետները։ Այդ գումարից 5 տրիլիոն ռուբլի կարող է արտահոսել քաղաքացիների, եւս 4 տրիլիոն՝ ընկերությունների հաշիվներից:Արտահոսքը փոխհատուցելու համար ԿԲ-ն պետք է բանկերին տրամադրի 8-8,5 տրիլիոն ռուբլու իրացվելիություն, նշում են փորձագետները, իսկ փողի զանգվածի նվազման պատճառով գնանկումային ճնշումը չեզոքացնելու համար հիմնական տոկոսադրույքը պետք է իջեցնի 0,25 տոկոսային կետով:Իրացվելիության պակասը կհանգեցնի նրան, որ բանկերը ավելի քիչ վարկեր կտրամադրեն։ Վարկային պորտֆելի մոտավոր կրճատումը կկազմի 4-5%: Վարկերի կրճատումը եւ ներգրավվող միջոցների տոկոսադրույքների հավանական բարձրացումը կհանգեցնեն նրան, որ բանկերի շահույթը կնվազի մոտ 10%-ով:Ինչպես նշում է պարբերականը, երեք տարվա հորիզոնում Սբերբանկի կողմից բանկային համակարգից դեպի թվային ռուբլի արտահոսքի գնահատված գումարն ավելի լավատեսական է եղել՝ 2-4 տրիլիոն ռուբլի: Այս մասին 2020 թվականի դեկտեմբերին ասել էր Սբերբանկի վարչության փոխնախագահ Անատոլի Պոպովը: Tweet Դիտում՝ 2889