ՀՀ նախկին վարչապետի ընկերությունը հավակնում է բջջային կապի երրորդ արտոնագրին

30.07.2008 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Knightsbridge International Telecommunications Holding ընկերությունը##, որը Հայաստանի բջջային օպերատորի ընտրության մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, մտնում է Knightsbridge Group խմբի մեջ, որի նախագահը Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ ս.թ. հունվարի 31-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում ընդունել էր Alcatel-Lucent ընկերության նախագահ Սերժ Չուրուկին եւ Knightsbridge Group-ի նախագահ Արմեն Սարգսյանին: Կողմերը քննարկել էին Հայաստանի տնտեսության եւ գիտահետազոտական ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ Հայաստանն արագ եւ բարձրորակ ինտերնետով ապահովելու ոլորտում համագործակցության հեռանկարները:

Այս տարվա հունվարի 22-ին Արմեն Սարգսյանը Աշգաբադում հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին եւ ասել էր, որ Knightsbridge Group–ը պատրաստ է հանդես գալ Թուրքմենստանում անլար լայնաշերտ ցանցերի ներդրողի եւ օպերատորի դերում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ 2006 թվականին Knightsbridge Associates-ը VTEL Holdings-ի հետ կոնսորցիում էր ստեղծել եւ մասնակցում էր ՙԱրմենՏելի՚ վաճառքի մրցույթին:

Երրորդ արտոնագրի համար մրցույթին մասնակության հայտ ներկայացրած 17 ընկերություններից խոշոր “խաղացողներն” են France Telecom-ը եւ շվեդական Tele 2-ը: Վերջինս հաջողությամբ գործում է ռուսաստանյան շուկայում. վերջին տարվա ընթացքում ընկերության բաժանորդների թիվը Ռուսաստանում աճել է 22,2 տոկոսով եւ կազմել 9,46 մլն, իսկ հասույթի աճը կազմել է 46 տոկոս:

Ռուսաստանյան Eventis Telecom-ի մամլո քարտուղար Մարիա Սաֆրոնովան հաստատել է ընկերության մասնակցությունը մրցույթին, սակայն խուսափել է լրացուցիչ մեկնաբանություններից: Eventis Telecom-ն ակտիվներ ունի Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում եւ Ուզբեկստանում:

Մրցույթի ռուսաստանյան մյուս մասնակիցն է Auroratel ընկերությունն է, որը մի քանի տարի առաջ IT-հեռախոսակապի հայաստանյան շուկայի հիմնական դերակատարներից էր: Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ “Auroratel-ը Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Vivacell–ի հետ թրաֆիկի տերմինացման բացառիկ պայմանագիր ունի”:

Դիտում՝ 6718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW