Bank of America-ն 2022թ․ 1-ին կեսի համար նավթի գինը կանխատեսում է $120-ի մակարդակում

02.11.2021 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bank of America #նավթ գին
Brent տեսակի նավթի գինը մինչեւ 2022թ․ հունիսի վերջ կարող է հասնել $120-ի մեկ բարելի դիմաց։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը գործակալությունը՝ վկայակոչելով Bank of America-ի փորձագետների կանխատեսումը։

Բանկի վերլուծաբանները կարծում են, որ ներկայիս էներգետիկ ճգնաժամը, որն աշխարհում էներգակիրների գների աճի պատճառ է դարձել, անխուսափելիորեն կհանգեցնի նավթի ֆյուչերսային պայմանագրերի թանկացմանը։ Այս կարծիքը, մասնավորապես, կիսում է Bank of America-ի վերլուծաբան Ֆրանցիսկո Բլենչը։



Մի շարք փորձագետներ նշում են, որ նավթի գներն արագորեն մոտենում են $100-ին մեկ բարելի դիմաց՝ առաջարկի նկատմամբ պահանջարկի ընդգծված գերազանցման եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման մեջ ներդրումների նվազման ֆոնին։ Եվ այս վերընթաց միտումը տեսանելի ապագայում ավելի ու ավելի հստակ կդրսեւորվի, կարծում են փորձագետները։
Դիտում՝ 3132

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW