Bank of America-ն նավթի գնի մինչեւ $100 թանկացման 6 պատճառ է բերում

21.06.2021 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bank of America #նավթ #զեկույց
Brent տեսակի նավթի գինը կարող է բարձրանալ մինչեւ $100 մեկ բարելի դիմաց արդեն 2022 թվականին. նման աճի համար կա երեք պատճառ պահանջարկի եւ երեք էլ՝ առաջարկի մասով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Bank of America-ի նավթի շուկային վերաբերող զեկույցում:

Պահանջարկի գործոնների շարքում, որոնք կարող են ազդել գների աճի վրա, վերլուծաբանները նշում են լոքդաուններից հետո հետաձգված պահանջարկը, ինչպես նաեւ մասնավոր ճանապարհային տրանսպորտի գերակշռումը տրանսպորտի այլ տեսակների նկատմամբ: Bank of America-ն կարծում է նաեւ, որ աշխատանքի հեռահար ռեժիմը կարող է հանգեցնել «աշխատանք մեքենայից» ձեւաչափի եւ ավելացնել հեռավորությունները, որոնք մարդիկ անցնում են անձնական մեքենայով:

Առաջարկի տեսանկյունից Bank of America-ն, առաջին հերթին, տեսնում է այնպիսի գործոն, ինչպիսին է Կլիմայի փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար ընկերությունների կապիտալ ծախսերի ավելացումը: Ներդրողները սկսել են նաեւ ավելի ակտիվ դեր խաղալ էներգետիկ ոլորտում՝ ներդրումներ կատարելով ինչպես ֆինանսական հատվածում, այնպես էլ կայուն զարգացման մեջ (ESG, environmental, social, governance): Բացի այդ, աճում է հասարակական ճնշումը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ:

Bank of America-ի վերլուծաբանները 2021 թվականի համար նավթի գնի կանխատեսումը բարձրացրել են $60-ից մինչեւ $68 մեկ բարելի դիմաց՝ կորոնավիրուսի պատվաստման գործընթացով պայմանավորված պահանջարկի վերականգնման ֆոնին: Նավթի գնի կանխատեսումը 2022-ին բարձրացվել է $15-ով՝ $60-ից մինչեւ $75, իսկ 2023-ին բանկի վերլուծաբանները նավթի գինը ակնկալում են $65 սահմանում:
Դիտում՝ 1824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW