DigiTec-ին IDBank-ն ու Իդրամը «կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարությամբ»

28.10.2021 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #DigiTec
Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն եւ ամենասպասված միջոցառումը՝ DigiTec 2021-ը։

«Ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ Հայաստանում ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամ ընկերությունն ու ամենանորարար IDBank-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ առաջին անգամ են մասնակցում DigiTec-ին եւ ռազմավարական գործընկեր IDBank-ի հետ ամենայն լրջությամբ են մոտեցել խնդրին։

«DigiTec-ն այն հարթակն է, որը միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում օգտագործող ու դրանցով մարդկանց կարեւոր պահանջմունքներ բավարարող նորամուծություններ ստեղծող ընկերություններ։ Իդրամն ու IDBank-ն իրենց միասնական առցանց հարթակով վերջին 2 տարվա ընթացքում ապացուցել են, որ հանդիսանում են հենց այդ տեսակի ու որակի ընկերություններ։ Տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հեշտացնել մեր հաճախորդների ֆինանսների կառավարումը, ֆինանսական տեսանկյունից միմյանց հետ հաղորդակցումն ու, իհարկե, վճարումները։ QR վճարումներն այսօր դարձել են մեր առօրյայի մի մասը։ Երբ մենք մտնում ենք խանութ կամ գնում ենք կատարում առցանց խանութներից, շատ ավելի հեշտ է ընդամենը սքանավորել QR կոդն ու վճարել, քան, օրինակ, լրացնել քարտի տվյալները կամ վճարել կանխիկով։ Հենց QR վճարումներին եւ դրա միջոցով աշխատող առաջին թվային ապառիկ՝ Rocket Line պրոդուկտներին ենք նվիրել մեր DigiTec-ի տաղավարը։ Հրավիրում ենք բոլոր այցելուներին մեզ հետ բացահայտելու Idram&IDBank հավելվածով վճարումների փորձառությունը, ինչպես նաեւ մասնակցելու ինտերակտիվ խաղին»,- պատմել է Գոռ Ամիրյանը։

IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանն էլ իրենց հաճախորդներին հրավիրեց ցուցահանդեսին՝ վստահեցնելով, որ երկու ստրատեգիական գործընկեր ընկերությունների տաղավարի կողքով հաստատ չեն կարողանա անտարբեր անցնել․ «Մեզ համար կարեւոր է, որ այցելուները ոչ միայն պարզապես գեղեցիկ կամ տեխնոլոգիապես հագեցած տաղավար տեսնեն, այլեւ որոշակի գիտելիքներ ստանան ֆինանսական աշխարհում ներկայում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների մասին։ Մեր մասնագետները կլինեն տարածքում եւ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսի ներկայացուցիչներին մանրամասն կներկայացնեն ֆինանսական տեխնոլոգիաների բոլոր առավելությունները։ Իսկ մեր թիմակիցները հաստատ չեն վրիպի Ձեր աչքից»,- ասել է Տաթեւիկ Հովհաննիսյանը։

«Իդրամն ու IDBank-ը ներկայում հանդիսանում են հայաստանյան ֆինանսական շուկայի ամենանորարար ընկերությունները, որոնք հնարավորություն են տալիս մեկ ակնթարթում դառնալ Բանկի հաճախորդ, կատարել վճարումներ, ստանալ վարկեր եւ այլն, եւ այդ ամենը՝ միմիայն սմարթֆոնով։ Idram&IDBank հավելվածում առաջինը Հայաստանում եւ դեռեւս միակը, ընկերություններն առաջարկում են թվային ապառիկ՝ Rocket Line, որով կարելի է գնումներ կատարել հիմա, վճարել մի քանի ամսվա ընթացքում՝ նույնիսկ առանց հավելյալ տոկոսներ վճարելու»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 14780
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW