Ավարտվել է Երեւանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանը։ Եզրափակիչ հանդիպման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ կարեւոր է համակարգող խորհրդի դերը՝ ձեւավորելու փոխգործակցության ճկուն հարթակ: Նա նաեւ կարեւորել է հարկային վարչարարության բարելավման նշանակությունը ՀՀ կառավարության համար։«Վերջին տարիներին մենք բեկում ենք գրանցել Հայաստանում վարչարարության թվայնացման, թափանցիկության, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների կատարելագործման, նաեւ հարկային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդման եւ հարկային կարգապահության բարձրացման գործում»,- ասել է Մհեր Գրիգորյանը: 06.10.2021 | 11:45 ՊԵԿ-ում քննարկվում են ԱՊՀ հարկային վարչարարությանն առնչվող հարցեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ գործընկերների հետ քննարկումները մասնակից երկրների հարկային ծառայություններին օգնում են նախանշել զարգացման հեռանկարները։«Ներկայում հարկային մարմիններին առնչվող խնդիրների լուծումը մեծապես կախված է հարկային վարչարարության մեջ առաջադեմ թվային տեխնոլոգիաների գործածումից, մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության ժամանակակից գործիքների կիրառումից, ինչպես նաեւ մեր երկրների հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման ընդլայնումից»,- ասել է նա։Նիստի գլխավոր թեման եղել է ԱՊՀ մասնակից պետություններում հարկային ստուգումների արդյունավետության բարձրացումը։ Նշվել է, որ առաջին անգամ հնարավոր է դարձել տվյալներ փոխանակել ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների միջեւ, ինչն էապես կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը։ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Բելառուսում։ Tweet Դիտում՝ 957