Ամերիաբանկի բոլոր ծառայություններն այսուհետ հասանելի կլինեին նաեւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Հրազդանի Միկրոշրջան թաղամասի Զ․Անդրանիկի պողոտա 139 հասցեում այսօր բացվել է բանկի նոր մասնաճյուղը, որն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10։30-ից մինչեւ ժամը 18։00-ն։«Ամերիաբանկն աճի եւ զարգացման հստակ ռազմավարություն ունի, որի հիմնական ուղղություններից մեկը տեխնոլոգիական, թվային գործիքների միջոցով հաճախորդների սպասարկումն է: Բայց դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով մեր հաճախորդների բազայի ընդլայնման տեմպերը, ընդլայնում ենք նաեւ մասնաճյուղային ցանցը. թիրախավորում հաճախորդների կենտրոնացում ունեցող քաղաքները եւ մասնաճյուղեր բացում այդտեղ»,- մասնաճյուղի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը: Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ Հրազդանում անհրաժեշտություն կար մասնաճյուղ բացելու՝ հաշվի առնելով քաղաքի ներուժն ու գործող ձեռնարկությունները: «Այս տարվա ընթացքում սա Ամերիաբանկի արդեն 4-րդ մասնաճյուղի բացումն է, մինչեւ տարեվերջ նախատեսում ենք եւս մեկ՝ բավականին մեծ մասնաճյուղի բացում՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում»,- ասել է Արման Բարսեղյանը՝ ընդգծելով, որ 2021թ.-ի ընթացքում բացվող մասնաճյուղերի քանակը ցույց է տալիս բանկի զարգացման, հաճախորդների բազայի եւ բիզնեսի ակտիվության տեմպերը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի եւ կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն էլ ասել է, որ «Հրազդան» մասնաճյուղն արդեն թվով 2-րդն է Կոտայքի մարզում, որն իր նորարար լուծումներով եւ տեխնոլոգիական հագեցվածությամբ տարածաշրջանի հաճախորդներին կկարողանա ապահովել բարձր սպասարկման որակով: «Վստահ ենք, որ նոր մասնաճյուղը կբերի սպասարկման նոր որակ, եւ մեր հաճախորդները կվայելեն բոլոր այն հնարավորությունները, որոնք կարողացել են ունենալ Երեւանի եւ մյուս քաղաքների մեր մասնաճյուղերում»,- նշել է նա: Լուսանկարը՝ Մեդիամաքս Անդրանիկ Խաչատրյանը հայտնել է նաեւ, որ «Հրազդան» մասնաճյուղում արդեն 9 աշխատատեղ է բացվել եւ հույս ունեն, որ հետագայում կկարողանան ավելացնել աշխատատեղերը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նշենք, որ «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ «Հրազդան» մասնաճյուղում մինչեւ 2021թ․-ի դեկտեմբերի 30-ը ներառյալ։Ֆիզիկական անձանց համար առաջարկվող արշավի պայմաններն են՝- Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի- Օնլայն/Մոբայլ բանկինգի ծառայությունների անվճար տրամադրում- Անվճար հաշիվ՝ ծառայությունների ողջ փաթեթով- VISA ստիկեր՝ տարեկան 1500 ՀՀ դրա սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն):Իրավաբանական անձանց համար առաջարկվող արշավի պայմաններն են՝- Օնլայն/Մոբայլ բանկինգի ծառայությունների տրամադրում՝ մեկ տարի անվճար սպասարկմամբ- Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի- Business տեսակի քարտի տրամադրում՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հրազդան» մասնաճյուղում ստեղծված են եւ օնլայն, եւ օֆլայն սպասարկման հնարավորություններ․ կանխիկի մուտքագրման եւ ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդների սպասարկող հյուրընկալ անձնակազմ, լուսավոր եւ հարմարավետ միջավայր։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին նաեւ քաղաքի բնակիչներից, որոնք բանկի ծառայություններից օգտվելու փորձ արդեն ունեցել են: Հրազդանի բնակչուհի Թամարա Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ մինչ այս օգտվել է Ամերիաբանկի Դիլիջանի եւ Աբովյանի մասնաճյուղերից:«Արդեն 3 տարուց ավել է Ամերիաբանկի հաճախորդ եմ, շատ ողջունելի է, որ Ամերիան եկել է Հրազդան: Ինձ համար շատ հարմարավետ է այս բանկի հետ աշխատելը եւ գործարքներ իրականացնելը»,- ասել է նա:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 133705