ԿԲ նախագահը մասնակցել է Ֆիլիպինների ԿԲ կողմից կազմակերպված համաժողովին
28.09.2021 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ


«Կենտրոնական բանկերը հետկովիդյան տնտեսական աշխարհում» համաժողովին քննարկվում են կովիդի տեւական հետեւանքներին, զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականությանը, ապագա ճգնաժամերի կանխատեսմանը եւ այլ թեմաներին վերաբերյալ հարցեր:
Ինչպես հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, Մարտին Գալստյանը հանդես է եկել «Զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականության ժամանակաշրջանը» ելույթով:
Համաժողովին մասնակցում են Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Թայլանդի, Չեխիայի, Հայաստանի, Դանիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ կենտրոնական/ազգային բանկերի եւ մի շարք միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարի կազմի ներկայացուցիչներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: