Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում

17.09.2021 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային #զինվորներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հայրենիքի պաշտպաններից հինգը մաքսային ծառայությունում աշխատելու հրավեր է ստացել։

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։ Ձեռք բերած նոր գիտելիքները ստուգելու համար կազմակերպված թեստավորման փուլը մաքսային գծով հաղթահարել է 5 մասնակից։ Նրանց աշխատավայրը լինելու է բնակության վայրից կախված՝ Երեւանում,  Գոգավանում եւ Բագրատաշենում։

Աշխատանքն առաջարկելիս հաշվի են առնվել նաեւ տղաների կրթությունը, նախասիրությունները եւ ընդունակությունները»,- ասված է հաղորդագրությունում:



ՊԵԿ-ում հիշեցրել են, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ դեռեւս ամիսներ առաջ ստորագրված հուշագրի շրջանակում զինվորների համար կոմիտեի ուսումնական կենտրոնը կազմակերպել էր անվճար դասընթացներ՝ նախապատրաստելով հարկային եւ մաքսային ծառայություններում աշխատելուն։

Դիտում՝ 896
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW