Կոնվերս Բանկը սկսել է VISA Signature պրեմիում դասի քարտերի տրամադրումը

09.09.2021 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս բանկ #VISA Signature
Կոնվերս Բանկը սկսել է VISA Signature պրեմիում դասի քարտերի տրամադրումը. նշված քարտատեսակը օգտագործողներին, VISA համակարգի առաջարկից բացի, ընձեռվում են հավելյալ հնարավորություններ, մասնավորապես՝

- Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանները՝ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ Զվարթնոց օդանավակայանի Business Lounge-ի ծառայություններից կօգտվեն առանց մուտքի եւ սպասարկման վճարի: Քարտից՝ մուտքի վավերացման համար կգանձվի 100 դրամ:

- VISA Signature քարտապաններին կառաջարկվի վարկային սահմանաչափ, որը հնարավոր է օգտագործել ցանկացած նպատակով:

VISA վճարահաշվարկային համակարգը, իր հերթին, պրեմիում դասի VISA Signature  քարտապաններին ընձեռում է հետեւյալ հնարավորությունները՝ աշխարհի ցանկացած միջազգային օդանավակայանում Lounge key-ի  4 անվճար մուտք,  ճամփորդական ապահովագրություն, 12% զեղչ  agoda.com-ում,  35% զեղչ  AVIS սպասարկման կետերում, փոխհատուցում ուշացած չվերթների եւ ուղեբեռների համար, գնումների ապահովագրություն, կոնսիերժ ծառայություն եւ այլն:

Կոնվերս Բանկի առաջարկի մանրամասներն՝ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4455
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW