“Արեգակ” ՈՒՎԿ-ն նշեց իր գործունեության 10-ամյակը

16.07.2008 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը Հայաստանի խոշորագույն վարկային կազմակեպություններից է## և տվյալ ոլորտի հենասյուներից մեկը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրրելյանը` “Արեգակ” ՈՒՎԿ-ի 10-ամjա հոբելյանին նվիրված ընդունելությանը:

Իրենց ելույթներում վարկային կազմակերպության գործընկերներին, հաճախորդներին և անձնակազմին երախտագիտություն են հայտնել “Արեգակ” ՈւՎԿ ընդհանուր ժողովի նախագահ Ռոլանդ Ֆերնանդեսը, “Արեգակի” հիմնադիր հանդիսացող UMCOR կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմ Դիքսոնը, “Արեգակ” ՈւՎԿ գործադիր տնօրեն Մարիամ Եսայանը:

Միջոցառումների շրջանակներում տեղի են ունեցել կազմակերպության անցած ուղու մասին պատմող ֆիլմի և ֆոտոցուցահանդեսի շնորհանդեսները:

Հոբելյանի կապակցությամբ “Արեգակը” նվեր է մատուցել Օշականի մանկապարտեզին` երեխաների համար կառուցելով խաղահրապարակ:

Դիտում՝ 6780

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW