Լավագույնը՝ Լավագույններին․ վերջին սերնդի սարքավորումը կծառայի հայ Զինվորին

12.08.2021 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #Զինվորի Տուն #Սեյրան Սարգսյան
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Անանյանի և գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն այցի նպատակն էր ծանոթանալ երկկողմ համագործակցության շրջանակում բանկերի ֆինանսավորմամբ Զինվորի տան համար ձեռք բերված էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարքի աշխատանքին:

Այն վերջին սերնդի եզակի սարքավորում է, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել վիրավոր զինվորների վերականգնողական բուժումը, իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում: ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն ծայրամասային նյարդերի վնասման դեպքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի բանկերի միության և Զինվորի տան գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և շարունակական դարձնելու հարցերը։

Դիտում՝ 2368

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW