ԵՏՀ-ն բարելավել է ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի կանխատեսումը
05.08.2021 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ freesmi.by

«Մենք ակնկալում ենք, որ Միության ՀՆԱ-ն 2021 թվականին կաճի 3,8%-ով՝ 2020 թվականի 2,9% անկումից հետո»,- ասել է ԵՏՀ նախագահի օգնական Իյա Մալկինան:
Տարեսկզբին հանձնաժողովը կանխատեսում էր 2021 թվականին Միության երկրների ՀՆԱ-ի 3,2% աճ:
«Ընթացիկ տարվա արդյունքներով՝ Ղազախստանի եւ Ռուսաստանի տնտեսությունները կաճեն մոտ 4%-ով եւ կարող են հասնել մինչճգնաժամային մակարդակի արդեն 2021 թվականի երկրորդ կիսամյակում»,-ասել է Մալկինան:
Նա նաեւ նշել է, որ Բելառուսում ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի լավն էին, քան ԵՏՀ-ի սպասումները. տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է 3,3%:
«Հայաստանում եւ Ղրղզստանում տնտեսական ակտիվության վերականգնումը կտեւի ավելի երկար եւ կավարտվի 2022 թվականի ընթացքում»,- հավելել է Մալկինան:
***
ԵԱՏՄ-ում գործազուրկների թիվը 2021 թվականի առաջին կիսամյակում նվազել է 50%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Հունիսի վերջի դրությամբ՝ Միության պետությունների զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 1,6 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով ավելի քան 50%-ով»,- Մալկինայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Մալկինան նշել է, որ առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում գործազուրկների մասնաբաժինը աշխատուժի ընդհանուր քանակում կազմել է 1,7%, մինչդեռ 2020 թվականին այս ցուցանիշը 3,4% էր:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: