Շարունակվում է զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման հայտերի ընդունումը

29.07.2021 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զրոյից բիզնես #19-րդ միջոցառում #հայտեր
Շարունակվում են ՀՀ կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 19-րդ միջոցառման աշխատաքները։

Ծրագրի նպատակն է ընդլայնել ձեռնարկատիրական գիտելիքները եւ բարձրացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացողների համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ մինչ օրս շուրջ 305 հայտատու մասնակցել է միջոցառման շրջանակում իրականացվող ձեռնարկատիրական գիտելիքի ընդլայնման դասընթացներին։ Նրանց մի մասն արդեն վարկավորվել է՝ առանց գրավադրման, արտոնյալ պայմաններով։

Նախարարությունում հիշեցրել են, որ 19-րդ միջոցառումից կարող են օգտվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք եւ ՀՀ տարածքում մինչեւ 3 տարի գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ մանրածախ եւ մեծածախ առեւտրի ոլորտում գործունեության), որոնք.

- հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտ,
- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային եւ վարկային պատմություն,
- գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ)՝ նախկինում «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի շահառու։

Վերոնշյալ չափանիշներին բավարարող շահառուները կարող են առցանց տարբերակով ներկայացնել մասնակցության հայտ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 8105 կարճ հեռախոսահամարին:
Դիտում՝ 985
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW