Գլոբալ Կրեդիտը գործեց զինվորների համար
27.07.2021 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Գլոբալ Կրեդիտ








«Պատերազմի առաջին իսկ օրերից փորձել ենք աջակցել բոլոր հնարավոր միջոցներով՝ թե՛ վարկավորման ոլորտում, թե՛ միանալով բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված էին մեր զինվորներին եւ սահմանների պաշտպանությանը: «Արեւագորգը» եւս չէր կարող վրիպել մեր տեսադաշտից եւ ցանկացանք մեր ներդրումն ունենալ նաեւ այստեղ»,- նշել է Գլոբալ Կրեդիտի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:
«Արեւագորգը» Մեգերյան կարպետ ընկերության եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համատեղ նախագիծն է:
Գորգի ստեղծմանն ուղղված ողջ նվիրաբերությունը տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+)։ Վերջնական պատրաստ լինելուց հետո այն կվաճառվի աճուրդով՝ հանգանակված ողջ գումարը կրկին կուղղվի հիմնադրամի շահառուներին:
Հիմնադրամի շահառուներ են հանդիսանում մեր hայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց ընտանիքները:
«Արեւագորգում» իր հանգույցը կարող է ունենալ յուրաքանչյուրը՝ վճարելով 1000 դրամ: Այն գործվում է Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում դրված դազգահին: Խորհրդանշական «Արեւագորգը» հնարավոր է գործել նաեւ առցանց՝ այս հասցեով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: