Տարվա սկզբից ԱՄՆ խոշոր բանկերը 300 մասնաճյուղ են փակել
16.07.2021 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ larazon.net

Մասնավորապես, Wells Fargo-ն, որը տարեսկզբին ամենամեծ թվով մասնաճյուղերն ուներ ԱՄՆ-ում, փակեց 154 բաժանմունք, ինչը կազմում է իր բանկային ցանցի 3%-ը, եւ կրճատեց անձնակազմը 6%-ով:
Միաժամանակ, ինչպես գրում է թերթը, Citigroup-ն աշխարհում իր մասնաճյուղերի թիվը կրճատեց մոտ 100-ով (4%-ով). փակվեցին մասնաճյուղեր ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Ասիայի երկրներում: Իսկ JPMorgan Chase-ը փակեց շուրջ 40 մասնաճյուղ (իր բանկային ցանցի 1%-ը):
Չնայած վերջին տասնամյակում մասնաճյուղեր այցելությունները կտրուկ նվազել են, բանկերը գտնում են, որ գրասենյակների առկայությունը նախկինի պես անհրաժեշտ է հաճախորդներ ներգրավելու համար: «Տարբերությունն այն է, որ թվային տեխնոլոգիաների միջոցով մենք այժմ կարող ենք նոր շուկա դուրս գալ ավելի քիչ մասնաճյուղերով, քան 5 կամ 10 տարի առաջ, եւ սպասարկել նույն թվով հաճախորդների, եթե ոչ ավել»,- ընդգծել են JPMorgan Chase-ում:
Ըստ պարբերականի՝ վերլուծաբանները վաղուց էին կանխատեսում, որ օնլայն բանկինգը եւ բջջային հավելվածները, ի վերջո, կհանգեցնեն բանկերի մասնաճյուղերի եւ աշխատատեղերի թվի կրճատման: Կորոնավիրուսի համավարակը միայն արագացրել է թվային տեխնոլոգիաների ներդնումը: Նույնիսկ այն հաճախորդները, որոնք, հնարավոր է, տատանվում էին խոշոր գործարքների կամ հիփոթեքային հայտերի ներկայացման համար օգտագործել բանկային հավելվածներ, ստիպված եղան սահմանափակող միջոցառումների ընթացքում տեղափոխվել թվային հարթակներ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: