Իրանը առաջարկում է Հայաստանում հիմնել B2B հանդիպումների կենտրոն

30.06.2021 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Իրան #համաժողով
Հայ-իրանական օրակարգը մեր առաջնահերթություններից է եւ երկկողմ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար կարեւոր է տրամաբանական ավարտի հասցնել եւ իրականացնել համատեղ նախատեսված բոլոր ծրագրերը:

Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն Իրանի նախագահի գիտության եւ տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության եւ զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։

Պատվիրակության ղեկավար Մեհդի Էլիասին տեղեկացնելով, որ իրանական կողմն ունի տարբեր երկրներում բարձր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման հարուստ փորձ՝ առաջարկել է Հայաստանում հիմնել նմանատիպ կենտրոն, որտեղ կկազմակերպվեն երկկողմ B2B հանդիպումներ եւ կանցկացվեն ոլորտին առնչվող քննարկումներ։

Պատվիրակության անդամներն առաջարկել են ուսումնասիրել համատեղ ջանքերով «խելացի» քաղաքի ստեղծման հնարավորությունները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ «Մեղրի» եւ «Արաս» ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը։ Նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման եւ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ եւ այլ երկրներ արտահանելու հնարավորությունները։

Իրանական կողմը նաեւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի բժշկական հաստատությունները իրանական սարքավորումներով վերազինելու ուղղությամբ։
Դիտում՝ 1423

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW