AMX-ը ճանաչվել է Cbonds մրցանակաբաշխության «Պարտատոմսերի լավագույն գործարք» անվանակարգի մրցանակակիր՝ Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակման գործընթացի կազմակերպման համար։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, որին ներկա են գտնվել ֆինանսական ոլորտի ավելի քան 200 մասնագետներ։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը, մրցանակը ստանալիս, ողջունել է մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել մրցանակը AMX-ին շնորհելու համար։Նախորդ տարվա օգոստոսին առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերը ցուցակվել են նաեւ Մոսկվայի ֆոնդային բորսայում (MOEX): 04.08.2020 | 16:37 Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում Յունիբանկի 5,25% եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ISIN – AMUNIBB2AER2) ներառվել են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում։Փոխցուցակումը հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում ներգրավել լրացուցիչ կապիտալ օտարերկրյա ներդրողներից։Սա AMX-ի երկրորդ մրցանակն է այս տարվա ընթացքում. Հայաստանի ֆոնդային բորսան մարտ ամսին երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա» Global Banking and Finance Review ամսագրի կողմից։ Tweet Դիտում՝ 1240