UNCTAD. Oտարերկրյա ուղղակի ներդրումների աճն աշխարհում կկազմի մինչեւ 15%
21.06.2021 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://elegantnewyork.com/

Ակնկալվում է, որ 2021-ին դրանց աճը կկազմի 10-15%, ասված է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) այսօր հրապարակված զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
UNCTAD-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իզաբել Դյուրանը նշել է, որ 2020-ի վերջին ՕՈՒՆ-ը «գրեթե 20%-ով ցածր էր ավելի քան 10 տարի առաջ ֆինանսական ճգնաժամից հետո գրանցված նվազագույն մակարդակից»:
«Մենք ակնկալում ենք, որ այս տարի ՕՈՒՆ-ի հոսքերը մասամբ կվերականգնեն կորցրած դիրքերը, եւ աճը կկազմի 10-15%: Այնուամենայնիվ, կարող է ժամանակ պահանջվել, մինչեւ ներդրումները թափ կհավաքեն»,- ասել է Դյուրանը:
«Ստեղված իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենում զարգացման մեր սպասումների վրա»,- շարունակել է նա: Չնայած իրավիճակն այժմ «ավելի լավն է, քան մի քանի ամիս առաջ», եւ համաշխարհային տնտեսությունը «վերականգնվում է ավելի արագ, քան մինչ այդ սպասվում էր», այդ վերականգնումը «անհավասար է եւ փխրուն»:
Դյուրանի խոսքով՝ աշխարհում նկատվում են դրական նշաններ ապրանքների առեւտրի ոլորտում, սակայն ծառայությունների առեւտուրը բավականին հետ է մնում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: