Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից 2021թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված եւ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին: Մասնավորապես, շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի միասնական հաշվին: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ միասնական հաշվին փոխանցված գումարները ստանալու նպատակով հարկ վճարողները կարող են էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել համապատասխան դիմում, որից հետո գումարը ինքնաշխատ կփոխանցվի դիմումում նշված բանկային հաշվին եւ հարկ վճարողը կարող է այն տնօրինել: Tweet Դիտում՝ 667