ԱՄՆ-ը 59 չինական ընկերություն ընդգրկել է սեւ ցուցակում, ներառյալ՝ Huawei-ը

04.06.2021 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Չինաստան #սեւ ցուցակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հրամանագիր է ստորագրել, որով Վաշինգտոնը արգելում է ներդրումներ կատարել 59 չինական ընկերություններում, որոնք, ըստ Սպիտակ տան, խաթարում են ԱՄՆ անվտանգությունը:

«Այս գործադիր հրամանագիրը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին արգելել ներդրումներ կատարել չինական ընկերություններում, որոնք խաթարում են ԱՄՆ-ի եւ մեր դաշնակիցների անվտանգությունը կամ ժողովրդավարական արժեքները»,- ասված է փաստաթղթում, որն ուժի մեջ կմտնի 2021թ․ օգոստոսի 2-ից:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, սեւ ցուցակում ընդգրկվել է նաեւ հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային խոշորագույն Huawei Technologies ընկերությունը:

Նշվում է, որ այս հրամանագիրը «արգելելու է ԱՄՆ-ից ցանկացած անձի մասնակցել բորսայում այդ ընկերությունների արժեթղթերի առքուվաճառքին»:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ գործադիր հրամանագիրը չի թույլատրում ամերիկյան ներդրումներին աջակցել Չինաստանի պաշտպանական ոլորտին, ինչպես նաեւ ընդլայնում է ԱՄՆ կառավարության հնարավորությունն արձագանքելու չինական ընկերությունների սպառնալիքներին, որոնք որեւէ կերպ վտանգում են մարդու իրավունքները:
Դիտում՝ 2117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW