Ադրբեջանական “Զամին Բանկը” նախատեսում է մեկ ամսվա ընթացքում ավարտել իր դրամական փոխանցումների Caspian Money Transfer համակարգի ինտեգրումը ուկրաինական Finance and Credit բանկի AVERS միջազգային վճարային համակարգի հետ:Ինչպես ասել է “Զամին Բանկի” դիտորդ խորհրդի նախագահ Նադիր Իսմայլովը, ինտեգրման գործընթացը թույլ կտա ընդլայնել այդ համակարգերի ընդգրկման տիրույթը ոչ միայն Ուկրաինայում ու Ադրբեջանում, այլ նաեւ աշխարհի այն բոլոր կետերում, որտեղ դրանք ունեն իրենց սպասարկման կետերը:Իսմայլովի խոսքերով, գործնականում ավարտված է նաեւ ռուսական “Զոլոտայա կորոնա” համակարգի հետ ինտեգրման գործընթացը, որը 10 հազար կետեր ունի աշխարհի տարբեր երկրներում:Ներկայումս Caspian Money Transfer-ի գործունեության տարածքն ընդգրկում է 9 երկիր. Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Անգլիան ու Չեխիան: Tweet Դիտում՝ 6700