Տեղեկատվական ծածկույթի մակարդակով ACRA Credit Reporting-ը առաջատարն է ԱՊՀ-ում

28.06.2008 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ներկայումս ACRA վարկային բյուրոյի տվյալների բազայում պահպանվում են## 735 հազար վարկառուների վարկային պատմություններ, հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ, ACRA-ի Խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արթուր Ջավադյանը հայտարարել է այս մասին հունիսի 27-ին` ելույթ ունենալով ACRA Credit Reporting ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում:

Արթուր Ջավադյանի խոսքերով, ACRA վարկային բյուրոյի այս տարեկան ժողովն առանձնանում է նրանով, որ բյուրոյի հետ արդեն համագործակցում են Հայաստանի բոլոր առեւտրային բանկերը եւ 10 վարկային կազմակերպություններ:

“ACRA-ն աջակցելու է Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացմանը, եւ ֆինանսական կազմակերպությունները կկարողանան շատ ավելի արագ որոշումներ կայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ”, - ասել է Արթուր Ջավադյանը:

ACRA վարկային բյուրոյի տնօրեն Արտակ Արզոյանը նշել է, որ 2007թ. վերջում վարկային բյուրոյի տեղեկատվական ծածկույթը Հայաստանի հասուն բնակչության հաշվարկով հասել էր 24%-ի, իսկ ներկայումս ACRA-ն իր տրամադրության տակ ունի Հայաստանի հասուն բնակչության վարկային պատմությունների 33%-ը, ինչը համատեղելի է միջազգային չափանիշների հետ եւ լավագույն ցուցանիշն է ԱՊՀ երկրներում:

2008 թվականի առաջին եռամսյակում բյուրոյի եկամուտները վարկային պատմությունների վաճառքից կազմել են 49 մլն դրամ:

Խոսելով զարգացման հետագա ծրագրերի մասին, Արտակ Արզոյանը նշել է նոր ծրագրերի մշակումը, որոնց թվում են վարկային պորտֆելի վիճակագրական վերլուծությունը, վարկային սքորինգը եւ փոխառուի մոնիտորինգը: ACRA-ի ծրագրերից է նաեւ տվյալների նոր աղբյուրների ներգրավումը (կոմունալ-կենցաղային ծառայությունների իրականացնող ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, ճանապարհային ոստիկանության, դատարանների եւ այլ կազմակերպությունների աղբյուրներ), համակարգի տեխնիկական եւ ծրագրային վերազինումը, կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշների ներդրումը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինասական հատվածի զարգացման ծրագրի (USAID-FSDP) հետ համագործակցության խորացումը:

ARCA վարկային բյուրոն հիմնադրվել է 2004 թվականին եւ միակ մասնավոր վարկային բյուրոն է Հայաստանում: Բյուրոն համագործակցում է Հայաստանի բոլոր առեւտրային բանկերի եւ 10 վարկային կազմակերպությունների հետ:

Վարկային բյուրոյի բաժնետերերն են Հայաստանի 17 առեւտրային բանկեր եւ 1 վարկային կազմակերպություն, որոնց պատկանում են բաժնետոմսերի 52.92%, Credential Inc-ը (13.03%), Հայաստանի ԿԲ-ն (10%), Smart Tech ՓԲԸ-ն (8.99%), Dun&Bradstreet-ը (2.52%) եւ այլ բաժնետերեր:

Դիտում՝ 10032
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW