Փորձագետները գլոբալ տնտեսական ճգնաժամի նոր ալիք են կանխատեսում
10.05.2021 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ citynews1130.com

Համաշխարհային տնտեսության զարգացման բազային սցենարում Կենտրոնի փորձագետները կանխատեսում են, որ համավարակը կավարտվի 2021թ․ կեսերին, համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը տարեկան կկազմեն 4%, իսկ նավթի գները տասնամյակի վերջում կբարձրանան մինչեւ $82-85 մեկ բարելի դիմաց:
Պահպանողական սցենարը (զեկույցում այն հիշատակվում է որպես «կառուցվածքային ճգնաժամի» սցենար) ենթադրում է համավարակի ձգձգում մինչեւ 2022թ․կեսերը, ՀՆԱ-ի աճի տեմպեր տարեկան 2-3% եւ անցում նավթի ցածր գների՝ $50-55 մեկ բարելի դիմաց` տասնամյակի առաջին կեսում, իսկ մինչեւ 2030 թվականը դրանց ավելացում մինչեւ $65:
Մոտակա տասնամյակի համար կանխատեսման երկու տարբերակներն էլ միավորված են ցիկլային անկմամբ, որն, ըստ փորձագետների, տեղի կունենա 2020-ականների կեսերին:
Բազային սցենարում դա կլինի շուկայի «գերտաքացման» հետեւանք դրամավարկային խթանման ֆոնին, իսկ պահպանողական սցենարում՝ պարտքային ճգնաժամի տրամաբանական շարունակություն, որը կծագի առաջին հերթին Հարավային Եվրոպայի երկրներում եւ Թուրքիայում երկարատեւ համավարակի պատճառով: Այսպիսով՝ 2025-ին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը կնվազեն մինչեւ 1-2%:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: