Հայաստանը զբաղվածության մակարդակի աճով զբաղեցնում է չորրորդ տեղը աշխարհում
24.06.2008 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի մասնավոր ընկերությունները աշխատուժի մեծ պահանջարկ են ցուցաբերում##:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Գրանթ Թորնթոն Ամիո”-ի մարկեթինգի բաժնում, համաձայն “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ”-ի հրապարակած Միջազգային գործարար զեկույցի, Հայաստանը զբաղվածության մակարդակի աճով աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը. այդ ցուցանիշը երկրում կազմում է 11%:
Առաջին տեղում է Վյետնամը (14 տոկոս), երկրորդ ու երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Հնդկաստանն ու Չինաստանը:
Զբաղվածության աճի ցուցանիշը ներկայացնում է հարցման մասնակիցների պատասխանները, եւ հաշվարկվում է ձեռնարկություններում անձնակազմի մակարդակի տարեցտարի բացառիկ ավելացման եւ նվազման տարբերությունը հարաբերելով անձնակազմի ընդհանուր թվի նկատմամբ:
Հարցման արդյունքների համաձայն, հայստանյան մասնավոր ձեռնարկությունների 72%-ն ավելի կենտրոնացած են մարդկային կապիտալի հավաքագրման եւ պահպանման խնդիրների շուրջ: Վյետնամում այդ ցուցանիշը կազմում է 84%, Չինաստանում` 81%:
Համաշխարհային մակարդակով աշխատուժի պահանջարկը մասնավոր ձեռնարկություններում աճել է 4%-ով, իսկ անցած տարի այդ ցուցանիշը կազմում էր 3%:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: