Կարեւորվել է Երեւան-Նուր-Սուլթան ուղիղ չվերթի վերաբացումը

03.05.2021 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Բոլատ Իմանբաեւ #Ղազախստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը եւ ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը այսօր կայացած հանդիպմանը կարեւորել են հայ-ղազախական առեւտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը:

Հանդիպմանն առանձնացվել են համագործակցության հետեւյալ ոլորտները՝ առեւտուր, բարձր տեխնոլոգիաներ, արեւային պանելների եւ զարդերի արտադրություն ու գյուղատնտեսություն։

Քննարկվել է երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջադեմ ընկերությունների միջեւ համագործակցության հեռանկարները եւ նախանշվել են դրանց ամրապնդման ու ընդլայնման նպատակով համատեղ ֆորումների ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը բարձրացրել է երկու երկրների միջեւ լոգիստիկ խնդիրների առկայության հարցը, որը խոչընդոտում է առեւտրա-տնտեսական հարաբերությունների արագ զարգացման գործընթացին։

Բոլատ Իմանբաեւը տեղեկացրել է, որ  Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, երկուստեք կարեւորվել են Երեւան-Նուր-Սուլթան-Երեւան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը։
Դիտում՝ 1492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW