Հայկական DANZ ակնոցների պահանջարկն ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում արագ աճում է

03.05.2021 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#DANZ #ԱՄՆ #ՌԴ

Հայկական DANZ ապրանքանիշն այս տարի փետրվարին մուտք է գործել ԱՄՆ շուկա:


Ընկերությունից հայտնում են, որ ԱՄՆ-ում պահանջարկը հայկական արտադրության ակնոցների նկատմամբ շատ արագ է աճում: Մինչ այդ, DANZ-ը սպառվում էր Հայաստանում եւ Ռուսաստանում: Ապրանքանիշը ներկայացված է նաեւ առցանց առեւտրի միջազգային հարթակներում: Իսկ ապրիլին փետրվարի համեմատ արտահանման ընդհանուր ծավալն աճել է 40%-ով:

Ռուսաստանում DANZ-ի հիմնական հաճախորդները մեծածախ գնորդներն են, ընկերությունը շուտով վաճառակետեր կբացի խոշոր առեւտրային կենտրոններում: Իսկ Միացյալ Նահանգներում գնումները կատարվում են առցանց: Երկու շուկաներն էլ ընկերության համար ռազմավարական են:



«Ապրանքանիշի հաջողությունն ու միջազգային շուկայի դրական արձագանքը պայմանավորված է բրենդ-պրոդուկտ-գին հարաբերակցությամբ, որտեղ DANZ-ին հաղթել հնարավոր չէ: Այն ներկայացված է fast fashion դասում: Մենք ասում ենք՝ գնեք ոչ թե որ հայկական է, այլ որովհետեւ որակով է, ոճային ու մատչելի»,- ասել է ընկերության կոմերցիոն տնօրեն Արմեն Ա. Ավագյանը:

«Մեր դիզայներները մշտապես հետեւում են համաշխարհային թրենդներին եւ այսօր, երբ DANZ-ի գարուն-ամառ հավաքածուն արդեն շուկայում է, սպառողը կարող է ընտրել ու գնել այն, ինչ նորաձեւ է աշխարհում: Սակայն նորաձեւությունից բացի, արեւային ակնոցը կարեւոր ու պարտադիր է աչքի առողջության համար, ուստի մեր հաճախորդները կարող են նաեւ հանգիստ լինել, որ արտադրական ամբողջ գործընթացում հստակ պահպանում ենք չափանիշները: Ես, որպես մասնագիտությամբ բժիշկ, կրկնակի պահանջկոտ եմ այդ հարցում»,- նշել է DANZ ընկերության հիմնադիր տնօրեն Հարություն Հուլունյանը:

DANZ արեւային ակնոցներն ու ակնոցների շրջանակներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում, 2017 թվականից: Ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանում նմանօրինակ արտադրության առաջին հիմնադիրը: DANZ-ը ավելի քան 30 աշխատատեղ է ստեղծել եւ շարունակում է համալրել թիմը, սակայն գլխավոր շեշտը արտադրանքի որակի վրա է:



Դիտում՝ 2976
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW