“Հայէկոնոմբանկը” ընդգրկվեց ՀԲՄ կազմում

22.06.2008 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) անդամները միաձայն քվեարկել են “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ն ՀՄԲ կազմ ընդունելու օգտին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Հայէկոնոմբանկը” անդամակցության խնդրանքով դիմել էր ՀՄԲ-ին հունիսի 12-ին:

ՀԲՄ նախագահ Էմիլ Սողոմոնյանը ողջունել է “Հայէկոնոմբանկի” մուտքը ՀԲՄ, նշելով, որ այժմ Միության անդամ են հանդիսանում Հայաստանի բոլոր առեւտրային բանկերը, ինչը վկայում է Հայաստանի բանկային համակարգում ՀԲՄ էական ստեղծարար դերի մասին:

Դիտում՝ 5920

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW