2021թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2%-ով, իսկ 2021թ. մարտը 2020թ. մարտի համեմատ ցուցանիշն ավելացել է 3.8%-ով:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար-մարտին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.9%-ով:Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 1%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 4.7%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 5.6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 8.1%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 1.4%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 5.2% եւ 7.1%-ով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 4.4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 3.4%-ով, իսկ ներմուծման ծավալը նվազել 8.7%-ով:Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 906