Ջեկ Ման մեկ օրում գրեթե «հետ է բերել» Alibaba-ից տուգանքի տեսքով գանձվող գումարը

13.04.2021 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեկ Մա #Alibaba #բաժնետոմսեր
Ապրիլի 12-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայում Alibaba-ի բաժնետոմսերն աճել են 9,3%-ով: Bloomberg-ն այս աճն անվանեց ամենամեծը վերջին գրեթե չորս տարվա ընթացքում: Դա ավելացրեց Alibaba-ի հիմնադիր Ջեկ Մայի կարողությունը մոտ $2.3 միլիարդով, հաղորդում է RBC-ն:

Ըստ Bloomberg-ի հաշվարկների՝ չինացի գործարարն այժմ ունի մոտ $52,1 մլրդ, ինչը նրան ապահովում է 25-րդ տեղը Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում:

Ըստ Forbes ամսագրի՝ վերջին օրվա ընթացքում Ջեկ Մայի կարողությունն աճել է $2,2 միլիարդով՝ հասնելով $49,5 միլիարդի: Forbes-ի տվյալներով՝ չինացի գործարարն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում այսօր զբաղեցնում է 24-րդ տեղը:

Alibaba-ի բաժնետոմսերի աճը սկսվեց այն բանից հետո, երբ Չինաստանի կարգավորիչը ամփոփեց ընկերության դեմ հակամենաշնորհային հետաքննության արդյունքները եւ հայտարարեց տուգանքի չափը: Այն կազմում է մոտ $2,8 մլրդ՝ Չինաստանի տարածքում 2019 թվականին ընկերության վաճառքի 4%-ը: Սա ռեկորդային գանձում է Չինաստանի կորպորատիվ պատմության մեջ:



Նախկինում Ջեկ Ման Չինաստանի ամենահարուստ մարդն էր, սակայն հետո սկսվեց Alibaba-ի նկատմամբ հետաքննությունը, իսկ վերջինիս դուստր ընկերության՝ Ant Group-ի IPO-ն չեղարկվեց: Դրա հետեւանքով գործարարը մի քանի միլիարդի կորուստ է ունեցել, նշում է Bloomberg-ը:

Այսօր Ջեկ Ման իր կարողությամբ Չինաստանում երրորդն է՝ զիջելով Nongfu Spring շշալցված ջրերի ընկերության սեփականատիրոջը եւ Tencet-ի ղեկավարին:
Դիտում՝ 1953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW