Երկարաձգվել է արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներին տրվող աջակցությունը

25.03.2021 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեսրոպ Առաքելյան #Արցախ #աջակցության ծրագիր
ՀՀ կառավարությունն այսօր որոշել է երկարաձգել է Արցախում բնակելի անշարժ գույքը ավերածությունների կամ այլ պատճառով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալող ընտանիքների ծախսերի փոխհատուցման 3-ամսյա ծրագիրը:



«Այս ծրագրով աջակցություն են ստանում ամսական կտրվածքով մոտավորապես 3000 հյուրընկալներ, որոնք ընդհանուր թվով հյուրընկալում են մոտ 7000 չափահաս քաղաքացի»,- կառավարության նիստում նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարը հիշեցրել է, որ  ծրագիրը գործում է դեկտեմբերից եւ հնարավորություն է տալիս արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալած ԱՀ եւ ՀՀ քաղաքացիներին մեկ չափահաս անձի հաշվարկով ստանալ 30 000 դրամ աջակցություն Հայաստանում, իսկ Արցախում՝ 45 000 դրամ:
Դիտում՝ 1289

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW