ԵՄ-ն կարող է տնտեսական պատժամիջոցներ պատրաստել Թուրքիայի նկատմամբ

24.03.2021 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Թուրքիա #պատժամիջոցներ
Եվրամիությունը պետք է բանակցի Թուրքիայի հետ ավելի սերտ առեւտրային կապերի շուրջ՝ միաժամանակ ունենալով տնտեսական պատժամիջոցների պատրաստի փաթեթ, որը կարող է օգտագործվել, եթե Անկարայի գործողությունները հակասեն Բրյուսելի շահերին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած զեկույցը, որը պատրաստվել է ԵՄ գագաթնաժողովի համար:

Գործակալության տվյալներով՝ մարտի 20-ով թվագրված փաստաթղթում նշվում է, որ 2020 թվականին Թուրքիան անտեսել է ԵՄ արտաքին քաղաքականության գրեթե բոլոր որոշումները: Նշվում է նաեւ, որ երկիրը պետք է ավելի ակտիվ զբաղվի միգրացիոն հարցերով:



Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան շարունակում է մնալ Եվրամիության կարեւոր գործընկերը եւ պետք է ավելի սերտ մաքսային համաձայնագիր ունենա ԵՄ-ի հետ:

Դրա հետ մեկտեղ, ըստ գործակալության, զեկույցում Բրյուսելին կոչ է արվում պատրաստել տնտեսական պատժամիջոցների նախագիծ թուրք ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք նախատեսվում է օգտագործել որպես Անկարայի վրա ճնշման լծակ:
Դիտում՝ 3688

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW