Իլոն Մասկը կոչ է արել Չինաստանին եւ ԱՄՆ-ին վստահել միմյանց
22.03.2021 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ straitstimes.com

«Կարծում եմ, ԱՄՆ-ն եւ Չինաստանը կշահեին, եթե միմյանց ավելի շատ վստահեին»,- ասել է նա Պեկինում կայացած «Չինաստանի զարգացման ֆորում - 2021»-ի լիագումար քննարկման ժամանակ։ Ամերիկացի գործարարը տեսակոնֆերանսի ձեւաչափում պատասխանել է լսարանի հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ լրտեսության մեջ փոխադարձ կասկածները խաթարում են արդյունավետ համագործակցությունը: Մասկը խոստովանել է, որ ԱՄՆ կառավարության անվստահությունը չինական որոշ ընկերությունների նկատմամբ, ինչպիսին է TikTok սոցիալական ցանցի սեփականատեր ByteDance-ը, «խելամիտ չէր»:
«Վստահության հարցը հատկապես արդիական է առեւտրային կազմակերպությունների՝ ինչպես չինական, այնպես էլ ամերիկյան ընկերությունների համար»,- ավելացրել է նա:
Ըստ Մասկի՝ լրտեսությունը կարող է խաթարել ընկերության իմիջը: «Եթե Tesla-ն գնար այդ քայլին, նրա գործարանները կփակվեին ամենուր»,- պարզաբանել է նա:
«Ի վերջո, մենք պետք է ընտրություն կատարենք. վստահել միմյանց, թե հակառակը: Կարծում եմ, ավելի լավ է ձգտել ապագայի, որտեղ կամրապնդվի փոխվստահությունը»,- ամփոփել է Իլոն Մասկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: